s.

lance.

• . ի-ա հլ. (յետնաբար նաև ո հլ. այսպէս՝ գրծ. գայիսոնով Մագ. մեծ են, էջ 21) «նիզակ, տէգ» Յես. ը. 18, 26. Կիւրղ. յես. Մագ. Նար. էջ 241. Շնորհ. բարձր., որից գայիսոնաբար Անյ. բարձր., գայիսո-նական ՋԲ, արդի գրականում գայիսոն նշանակում է «թագաւորական մական»։

• = Յն, γαϊσος բառն է, որ գործածուած է Ս. Գրքի համապտասխան տեղը հյց. γαισὸν ձևով և նշանակում է «մի տեսակ տէգ՝ ամ-բողջապէս երկաթէ, որ գործածում էին կել-տերը»։ Ըստ այսմ բառը բնիկ կելտական է (հմմտ. զալլ. gaisōn. raisos, հիռլ. gae. կիմր. gwaew «տեգ»), որ յետոյ փոխառու-թեամբ անցաւ լատիններին (հմմտ. լտ. gaesum «ծանր երկաթեայ տէգ կամ աշտէ», gaesati «դալլիական բանակ՝ նոյնպիսի տէ-գերով զինուած», gaesa «տէգ» = ֆրանս. gèses) և յետոյ էլ յոյներին։ Կելտական բառը բնիկ հնդևրոպական է և նրա ցեղա-կիցներն են հբգ. geisala, գերմ. Geisel «մտրակ», հբգ. gēr, անգլսք. gār, հիսլ. geirr «տէգ», սանս. hêša «նետ» և զնո. zaēna «զէնք» (Walde, 331)։ Վերջին զան-դիկ ձևից փոխառեալ է հյ. զէնք, որով գայիսոն և զենք դառնում են միևնոյն բա-ոը՝ տարբեր ճանապարհներով հասած Հա-յաստան. տե՛ս Ernout-Meillet, 390, Po-korny, 1, 528 և 546։

• ՆՀԲ թէև յիշում է յն. և լտ. բառերը, ռայց համարում է եբր. գիտօն բառից տառառարձուա՞ծ։ Բառիս վրայ առան-ձին քննութիւն ունի Տէրոյենց, Երևակ, 1857, էջ 367-371, որի բովանդակու-թիւնը հետևեալն է.-բառս եբրայեցե-րէնում մեկնուած է այլևայլ ձևերով. շատեր հասկանում են «վահան», Եօթա-նասնից թարգմանութիւնը և Ակիւղաս «սուր կամ աշտէ». Հերոնիմոս մեկնում է «վահան՝ վրան դրոշմուած մի նշան, որ չարերը վանելու զօրութիւնն ունէր». այս այլևայլ նշանակութիւնները ի նկա-տի առնելով՝ մեր նախնիք չթարզմա-նեցին բառը և յունարէնի վրայից տա-ռառարձելով պահեցին։